Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Բեր մեզ ոգու արթնացում

Բեր մեզ ոգու արթնացում
07.11.2023 | 17:00

Մենք հրեշին ընտրելով՝

Մեր իսկ մահը փնտրեցինք,

ՈՒ հաշտվելով մահի հետ՝

Մահ ու կորուստ ընտրեցինք։

Մահին դարձրինք տիրակալ՝

Մահն էլ իր գործն է անում.

Ընտրյալ, աչքում եկածին

Վերցնում է հեշտ ու տանում։

ՈՒմ էլ հետը չի տանում՝

Թալանում է, նոր գնում,

Լուսավոր հոգիներից

Լույս քամել է կամենում։

Գողանում է մեզանից

Ամենաթանկը կյանքում,

Ցավ ու տանջանք է տալիս,

Թե որ կյանքը չի տանում։

Քամում, տանում է հոգուց

Խաղաղություն, անրջանք,

ՈՒրախությունն է տանում

Եվ հու՛յս, ցնո՛րք, լույս պատրանք։

Եվ հավատն է գողանում՝

Տեղը լցնում կասկածանք,

Քնքուշ հույզերն է տանում՝

Տեղը տալով տառապանք։

Կախարդել է մահը մեզ,

Քնեցրել է մեր ոգին.

Դարձնելով մեզ թույլ, անկամ՝

Մատնել է իր սադրանքին։

ՈՒ մենք քնած, թուլակամ՝

Դեպի անկում ենք գնում,

Մենք՝ արթմնի, բաց աչքով

Գնում՝ մահին ենք գրկում։

Տե՜ր, արթնացրու մեր ոգին

Հաշիշալից այս նիրհից,

Տե՜ր, ազատիր իմ ազգին

Այս մահաբույր թմբիրից։

Օգնիր նիրհից արթնանաք,

Սթափության մեզ կոչիր,

Արթնացումով զորանանք,

Վանենք մահը այս նախճիր։

Տե՜ր, գթա մեզ, մեզ գթա,

Բեր մեզ ոգու արթնացում,

Այս դիվական քուն-մահից

Փրկվել ենք ուզում...

ԼԱՈՒՐԱ Ա.

07.11.2023

Գծանկարը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3300

Մեկնաբանություններ